Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Հայտնի է աշխարհի ամենարագընթաց ամտոմեքենան (լուսանկարներ)

Հայտնի է աշխարհի ամենարագընթաց ամտոմեքենան (լուսանկարներ)
23.07.2020 | 19:54

Աշխարհի ամենարագընթաց ամտոմեքենան վաճառում են ԱՄՆ-ի Bring a Trailer ցուցահանդեսում, այն մի քանի ռեկորդներ սահմանած հրթիռամոբիլ է: Մեքենան վաճառվում է 19 հազար դոլարով: Այս մասին տեղեկացնում է korrepondent.net կայքը՝ հղում անելով աճուրդի տան խաշտոնական կայքին:


Մեքենայի թափքն ալյումինից է, այն արգելակման կաբոնային դիսկեր ու հատուկ պարաշյուտներ ունի: Մեքենան առաջին ռեկորդը 2004-ին է սահմանել. վարորդը մինչև 497 կմ ժամ արագություն է զարգացրել: Իսկ ամենակարևոր ռեկորդը 2010-ին է գրանցվել, երբ ԱՄՆ-ում գտնվող Բոնևիլ աղի լճում մինչև 658 կմ ժամ արագություն է զարգացրել: Վերջին ռեկորդն ցայսօր անգերազանցելի է:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 13652

Մեկնաբանություններ